Քիչ անց կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Սանկտ Պետերբուրգում քիչ անց կմեկնարկի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես Սանկտ Պետերբուրգից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, Եվրասիական տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը, որից հետո տեղի կունենա համատեղ փաստաթղթերի ստորագրում։
Այսօր նախատեսվում է նաև Փաշինյան-Մեդվեդև հանդիպումը։
Աշխատանքային այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ կդնի Սանկտ Պետերբուրգում Կոմիտասի հուշարձանին։ Վարչապետը կայցելի նաև Էրմիտաժ, կհանդիպի մշակութային գործիչների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Հակահեղափոխություն չի լինելու. ՀՀ վարչապետը երաշխավորել է Պետերբուրգի հայ գործարարներին
- Մեկնարկեց Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան