Էկվադորի նախագահը հայտարարել է, որ Ասանժը պետք է լքի դեսպանատունը
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հաստատել է, որ Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժը պետք է լքի Լոնդոնում իր երկրի դեսպանատունը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Մորենոն նման հայտարարություն է արել Մադրիդում: Նա հավելել է, որ իրավիճակը քննարկել է Ասանժի և Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ:
2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Էկվադորը քննարկում է Ասանժին Բրիտանիային հանձնելու հարցը
- Ասանժը Էկվադորի քաղաքացիություն է ստացել
- Ասանժը Կատալոնիայում ստեղծված իրավիճակն անվանել է «առաջին համացանցային պատերազմ աշխարհում»
- Ասանժը հայտարարել է, որ չի մոռանա և չի ների դեսպանատանն անցկացրած յոթ տարիները
- ԶԼՄ-ներ. Ասանժը հայտնել է պայմանները, որոնց դեպքում կբացահայտի ԿՀՎ հաքերային գաղտնիքները
- Ջուլիան Ասանժի մամուլի ասուլիսը՝ ԿՀՎ փաստաթղթերի առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին