
«Հրապարակ». Քոչարյանը հարցաքննության գալուց առաջ թիմակիցներին ասել է, որ «գնում է նստելու»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը կրկին կիրառեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, և որի հետ կապված իրավաբաններն աղմուկ բարձրացրին, որ սա խախտում է, քանի որ այդ հոդվածն օրենսգրքում ներդրվել է 2009 թվականին, իսկ մարդու արարքի կատարման պահին չգործող հոդվածով մեղադրանք առաջադրել չի կարելի՝ դա միջազգային կոնվենցիաների խախտում է։
Երեկ Ռ․ Քոչարյանը հարցաքննությունից հետո հյուրընկալվել էր «Երկիր մեդիայի» եթերում և ասում էր, որ իշխանությունն իրեն «մեղադրյալ է նշանակել» և այս մեղադրանքով «ռումբ է դրել մեր պետականության տակ»։ Մենք տեղեկացանք, որ հարցաքննության գալուց առաջ նա իր թիմակիցներին ասել է, որ «գնում է նստելու»։ Երեկ եթերում էլ կրկնեց, որ կնստի, կպայքարի մինչև վերջ և կապացուցի իր անմեղությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում