«Հրապարակ». ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մասնակցությունը «հակասահմանադրական է»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների նիստին մասնակցելու համար, կարելի է ասել՝ «հակասահմանադրական» է, որովհետև մեր Սահմանադրությամբ երկրի ղեկավարը վարչապետն է, և նա լիազորված է մասնակցել միայն երկրների ղեկավարների նիստերին, այլապես ստացվում է, որ մի անգամ առաջին փոխվարչապետն է մասնակցում, մյուս անգամ՝ վարչապետը, այսպես որ գնա, կարող է մասնակցել նաև, ասենք, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստին, մեկ ուրիշ անգամ՝ ԱԳ նախարարների։ Ընդ որում, չեմ կարծում, որ պատճառն իրավական է, պատճառը բացառապես քաղաքական է»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։
«Իսկ ո՞րն էր պատճառը։ «Ռուսաստանի հրավեր-հրահանգը, Ռուսաստանը ցանկանում է ընդգծել իր առավելությունը բոլոր հարցերում․ հիշենք, որ ԵԱՏՄ վարչապետների խորհուրդը տեղեկացված էր, որ այդ նիստերին այլևս մասնակցելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը Դուշանբեի հավաքի ժամանակ տեղեկացրել էր այդ մասին։ Կազուս է ստացվում՝ վարչապետների նիստին մասնակցում է Փաշինյանը, նախագահների նիստին մասնակցում է Փաշինյանը»։ Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում էլ բավականին թուլացել են Հայաստանի և Յուրի Խաչատուրովի դիրքերը՝ հարցաքննության կանչված, կասկածյալի կարգավիճակին ձգող Խաչատուրովին այլևս չեն վստահում։ Ղազախստանն ու Բելառուսը մտմտում են Խաչատուրովին ժամանակից շուտ պաշտոնանկ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում