ՄԱԿ-ի անդամ երկրները վճարումները չեն կատարում
ՄԱԿ-ը գումարի զգալի պակաս ունի, պատճառն այն է, որ կազմակերպության անդամ երկրներն իրենց անդամավճարները սահմանված ժամկետին չեն վճարում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը։
Նա ասել է, որ գլխավոր քարտուղարն աշխատակիցներին ֆինանսական իրավիճակի հետ կապված իր անհանգստությունն է հայտնել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, խնդիրը կայանում է նրանում, որ անդամ երկրները դեռևս անդամավճարը չեն վճարել։ Նա նշել է, որ չգիտի հետաձգման պատճառը, բայց «ամեն երկիր ունի իր բյուջետային տարին, ժամանակացույցը»։
Ստեֆան Դյուժարրիկն ասել է, որ ՄԱԿ-ի եկամուտը երբեք չի եղել այսքան ցածր, հավելել, որ գլխավոր քարտուղարը կոչ է արել անդամ երկրների գումարը վճարել և ամբողջությամբ։
«Մենք այժմ դիտարկում ենք ծախսերի կրճատում, բայց դա կապված չի լինի աշխատակազմի աշխատավարձի հետ»,- եզրափակել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։