Նարեկ Աբգարյան. «Վաղը մեզ սպասվում է թեժ մենամարտ»
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն աջակցել է Գոռ Երիցյանին, ով հուլիսի 28-ին Սոչիում տեղի ունեցող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգա և կմենամարտի Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Ալի Ֆունեկայի հետ:
«Վաղը մեզ սպասվում է թեժ մենամարտ: Բաց մի թողեք»,- ֆեյբուքյան իր էջում գրել է Աբգարյանը:
Հիշեցնենք, որ Գոռ Երիցյանն իր նախորդ 6 մենամարտերում հաղթանակի է հասել նոկաուտով: Այս անգամ մրցակիցն ավելի քան փորձառու է: Ալի Ֆունեկան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 50-ից ավելի մենամարտ: