Դատախազությունը Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումներ է բացահայտել
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական
աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախաությունից:
Ըստ աղբյուրի, հուլիսի 13-ին ՀՀ դատախազություն է ստացվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը՝ քաղաքացուց ՀՀ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր տարվա 2 ամսվա նպաստի գումարն իրենց տալու պահանջի վերաբերյալ: Քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու հանձնարարությամբ այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզի սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցների պահանջով Արարատի մարզի Այնթապ և Նոր Խարբերդ համայնքների մի քանի բնակիչներ, սկսած 2010 թվականից մինչև 2018թ. փետրվար, ընտանեկան նպաստը դադարեցնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպասի գումարից մաս-մաս, անմիջապես կամ միջնորդի միջոցով, նրանց են տվել զգալի չափերով գումարներ:
«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և նպաստառու քաղաքացիների կողմից այդպիսի վարձատրություն տալու հանցագործության հատկանիշներ՝ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով և 312.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին»,-հայտնում են դատախազությունից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանի քաղաքապետի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- ՔԿ նախագահը Մանե Թանդիլյանին խնդրում է ուսումնասիրել նպաստառուների հաշվառման ցուցակների կազմավորման, գումարների հատկացման գործընթացը
- Երկու ամսվա նպաստի գումարը՝ նպաստ ստանալու համար
- Նպաստների տրամադրման չարաշահումների նոր դրվագներ՝ Վանաձորում.
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան