Արամ Օրբելյան. Բողոքարկելու ենք Քոչարյանին կալանավորելու որոշումը
Փաստաբան Արամ Օրբելյանն ապօրինի է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը:
«Մենք բողոքարկելու ենք այդ որոշումը»,-ընթացող ասուլիսում հայտարարեց նա:
Նա քրեական գործում մի քանի զավեշտալի բաներ է տեսել, բայց իր իսկ խոսքով, ամենամեծ զավեշտն այն է, որ մինչև վերջ չի կարողանում հասկանալ մեղադրանքը:
«Ինչ-որ փաստեր են նկարագրված, որից հետո ասված է 300.1 հոդված, ընդ որում, այն նույն հոդվածն է, որ կա Միքայել Հարությունյանի ու այլոց գործում: Մոտավորապես, այսպես է, ոնց որ ասեն Արամ Օրբելյանը արթնացավ, ցնցուղ ընդունեց, այսօր չսափրվեց, իջավ, նստեց ավտոմեքենան, ճանապարհին բենզին լցրեց, դրա համար ինքը մեղադրվում է գողության մեջ, որ պիտի կատարվի»,-ասաց նա:
Նրա խոսքով, ներկայացված ապացույցների մեջ Ռոբերտ Քոչարյանի մասով որևէ բան չկար:
«Մեզ համար պետք է պարզ լինի, որ կա իքս հանցագործություն: Այսինքն, պետք է լինի արարք, արարքի որակում և դրա կապումը քրեական օրենսգրքի ինչ-որ հոդվածի հետ: Հոդվածը նշված է: Սակայն այդ հոդվածի ու ցուցմունքների միջև կապը, արարքը չկարողացանք գտնել: Փորձեցինք հասկանալ, թե որ գործողության կամ գործողությունների համախումբն է ստեղծում այդ հանցագործութունը, կամ ընդհանրապես հասկանանք, հանցագործություն կա՞, թե՞ չկա: Առնվազն փաստաթղթերով, որ արձանագրված է, մենք չենք տեսնում դա, որպեսզի կարողանանք պաշտպանել կամ չպաշտպանել»,-ասաց Օրբելյանը:
Նա տարօրինակ համարեց նաև անձեռմխելիության չկիրառումը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանի դեմ պատվերի մեղավորները Դատախազությունում են ու ՀՔԾ-ում (Լրացված)
- Վիկտոր Սողոմոնյան. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան