Bild. Էրդողանը որոշել է 2014-ից հետո առաջին անգամ այցելել Գերմանիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այց կկատարի Գերմանիա։ Գազետա.ռու-ն գրում է, որ այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով գերմանական Bild թերթին։
Այցը հնարավոր է կայանա սեպտեմբերին։ Նշվում է, որ դա կլինի Էրդողանի առաջին այցը Գերմանիա 2014 թվականից հետո և առաջին այցը նախագահի պաշտոնում։
Այցի օրակարգում կարող է լինել Գերմանիայի նախագահի մոտ ընդունելություն և պաշտոնական ճաշկերույթ։
Բեռլինի և Անկարայի հարաբերությունները վատացել են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո, որին մասնակցություն ունենալու մեջ մեղադրել են թուրքական ծագմամբ մի քանի գերմանացի լրագրողների։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում