Լավրովը ՀԱՊԿ հարցի շուրջ զրուցել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի փոխանցմամբ, քննարկվել են ՀԱՊԿ գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու հարցը քննարկվել է նաև Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի ու Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ:
Մինչ այս պահը ՀՀ վարչապետը հարցի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի ղեկավարի հետ չի խոսել, Լավրովը՝ նույնպես:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցում հայտնվեց տեղեկություն, որտեղ անանուն դիվանագետը ՀՀ ԱԳՆ արձագանքը ոչ պրոֆեսիոնալ է որակել: Իսկ արդեն պաշտոնական հաղորդագրությամբ, ՌԴ ԱԳՆ-ն հայկական կողմին ասաց, որ անելիքը մերն է, հետկանչի որոշում պետք է կայացնի պաշտոնական Երևանը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ. Հայկական կողմը պետք է հետ կանչի իր քաղաքացուն ՀԱՊԿ-ից
- Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ
- Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց
- ՀԱՊԿ-ը Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվության չի տիրապտում. Վլադիմիր Զայնետդինով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան