Հոմս է վերադարձել ավելի քան 1000 ընտանիք
Ավելի քան 1,3 հազար ընտանիք է վերադարձել սիրիական Հոմս նահանգ գրոհայիններից ազատագրելուց հետո։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին ասել է նահանգապետը։
«Զինադադարի արդյունքում մենք կարողացանք նահանգի հյուսիսային շրջաններից դուրս հանել գրոհայիններին և ահաբեկիչներին։ Զուգահեռաբար պատրաստվում ենք փախստականների վերադարձին։ Արդեն նահանգ է վերադարձել 1,3 հազար ընտանիք»,- ասել է նա՝ հավելելով, որ նահանգում սպասում են բոլոր նրանց, ովքեր պատերազմի ժամանակ ստիպված հեռացել էին։
Նահանգապետը նշել է, որ նախկին փախստականների համար ստեղծել են բոլոր պայմանները հայրենիքում ապրելու համար։
Գրեթե ավարտվել է Հոմսում հին հայտնի Նուր Ալ-Կաբիր շուկայի վերականգնումը, որը մասամբ ավերվել էր քաղաքի ազատագրման ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիացի շատ փախստականներ չեն ցանկանում վերադառնալ Սիրիա
- Սիրիա ավելի քան 232 հազար փախստական է վերադարձել
- Շուրջ 7 միլիոն մարդ է լքել Սիրիան
- ՊՆ.Հայաստանը կշարունակի օգնել Սիրիայի ժողովրդին
- Տարվա սկզբից ավելի քան 100 հազար մարդ է վերադարձել Սիրիա