«Միլանը» կգնի Ռոնալդուի և Մեսսիի գործընկերոջը՝ հակառակ նրա կամքի
Իտալական «Միլանը» համաձայնեցրել է «Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի վարձակալության հարցը՝ մեկ տարի հետո պարտադիր հետգնման պայմանով:
Լենտա.ռու-ն գրում է, որ ակումբը ֆուտբոլիստի ծառայությունների համար կվճարի 15 միլիոն եվրո: Ինքը՝ Իգուաինը, չի ուզում լքել «Յուվենթուսը», չնայած, որ Ռոնալդուի գալուց հետո կարող է կորցնել տեղը հիմնական կազմում: Բացի այդ արգենտինացին չի ուզում կորցնել տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձը:
Ռոնալդուն «Յովենթուս» էր տեղափոխվել «Ռեալից»: Իգուաինը «Յուվենթուսում» է 2016 թվականից: Աշխարհի անցած առաջնությանը Իգուաինը Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հետ հասել էր մինչև 1/8 եզրափակիչ: