Վիկտոր Սողոմոնյան. Հասարակության համար սպասվում են շատ հետաքրքիր բացահայտումներ
«Կեղծ մեղադրանքներով դրվել է հստակ նպատակ՝ պարզապես հասնել Քոչարյանի կալանավորմանը: Դուք մտածո՞ւմ եք հիմա մարտի 1-ն են բացահայտում: Բացարձակապես, ուղիղ հետապնդում է իրականացվում»,-ընթացող ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, այս ճանապարհը տանում է ոչ մի տեղ, տասը զոհերի սպանության հանգամանքների բացահայտումն ակնհայտ կերպով դրված չէ գործում:
«Այնտեղ դրված է անձնական ու քաղաքական հաշվեհարդարի նպատակ: Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ ասում են, Քոչարյանը բանակը ներքաշում էր քաղաքական գործընթացների մեջ: Ներողություն, էդ ո՞վ էր բանակը, պաշտպանության փոխնախարարներին ներքաշում քաղաքական գործընթացների մեջ, էդ ո՞վ էր «Երկրապահ»-ին ներքաշում, իսկ էդ մարդիկ հիմա ուր են: Հիմա մենք խոսո՞ւմ ենք, շուշուտ արեք, արագ-արագ Քոչարյանին կալանավորե՞ք, մենք նայե՞նք , ուրախանա՞նք: Սրա մասին ենք խոսո՞ւմ»,-ասաց Սողոմոնյանը:
Նրա խոսքով, բերիաներ կան, որ կենտրոնացել են Քոչարյանի վրա: «Մեզ մնում է պարզել Բերիան ով է, ու ես վստահեցնում եմ՝ գտնելու ենք, և պատժվելու է: Չի անցնելու, նախագահն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պարտվելու են»,-ասաց նա:
Սողոմոնյանի խոսքով, անցած տարիների ընթացքում իբր ստեղծել են ինչ-որ հասարակական ակնկալիք, որ Քոչարյանը մեղավոր է, քանի որ նա մեղքը բարդելու համար հարմար թիրախ էր:
«Սա անհեթեթություն է: Վստահ եմ, որ հասարակությանը սպասվում են շատ հետաքրքրիր բացահայտումներ, որովհետև այս գործն այպես չի կարող մնալ: Վստահ եմ, որ հասարակության մի մասն առնվազն հասկանալու է, որ տասը տարի իրեն մոլորեցրել են, կեղծ փաստեր են բերել: Ցավում եմ, որ հասարակության մի հատված դարձել է պրիմիտիվ պրոպագանդայի զոհ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Օրբելյան. Բողոքարկելու ենք Քոչարյանին կալանավորելու որոշումը
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանի դեմ պատվերի մեղավորները Դատախազությունում են ու ՀՔԾ-ում (Լրացված)
- Վիկտոր Սողոմոնյան. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
- Արման Թաթոյանն այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է
- ՀՀԿ ԳՄ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն
- ՀՅԴ ԳՄ. Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է