Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ
Հայկական կողմի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև։ Հայաստանի և Բելառուսի ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանն ու դրանց ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։
Բելառուսի նախագահի պաշտոնական էջում հեռախոսազրույցի ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունն ավելի հարուստ է: Մասնավորապես նշվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նիկոլ Փաժինյանը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ առաջադրված մեղադրանքը, որի շուրջ ստեղծված վիճակն ակտիվորեն քննարկվում է ԶԼՄ-ներում:
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա, բելառուսական կողմի փոխանցմամբ, կողմերը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր՝ գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի ու Բելառուսի միջև առևտրաշրջանառությունն աճել է:
Լուկաշենկոն ու Փաշինյանը համակարծիք են եղել, որ երկու երկրների համագործակցության համար կա չիրացված պոտենցիալ, պայմանավորվել են ամեն ինչ անել, այն օգտագործելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան