Ճապոնիայում թայֆունի պատճառով 150 չվերթ է հետաձգվել
Ճապոնիայում մոտեցող «Ջոնդարի» թայֆունի պատճառով 152 չվերթ է հետաձգվել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ մոտեցող թայֆունի պատճառով Տոկիոյի հարևանությամբ գտնվող պրեֆեկտուրաները նախազգուշացում են ստացել ուժեղ անձրևի դեպքում մարդկանց հնարավոր տարհանման մասին։
Հիմա «Ջոնդարի» թայֆունը 40 կմ/ժամ արագությամբ շարժվում է հյուսիս-արեւմուտք և կարող է անցնել Ճապոնիայի կենտրոնական և արևմտյան մասով, այնուհետև հասնել Ճապոնիական ծով և հասնել Կորեական թերակղզու ափերին։
Հուլիսի սկզբին «Պրապիրուն» թայֆունի ազդեցության պատճառով Ճապոնիայում հորդառատ անձրևներ էին։ Սողանքների ու ջրհեղեղների պատճառով զոհվել էր ավելի քան 225 մարդ, ընդհանուր առմամբ վնասը կազմել էր շուրջ 680 միլիոն դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին