ԱՄՆ-ը հետևողական կոչ է արել Հայաստանին հետաքննել «Մարտի 1-ի» դեպքերը. «Ամերիկայի Ձայն»
«Միացյալ Նահանգները հետևողական կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների լուրջ, վստահելի և անկախ քննություն», - այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով «Մարտի 1-ի» գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը:
«Մենք շարունակում ենք շեշտել մեր հայաստանյան գործընկերներին, որ կարևոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները», - ավելացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2008-ի մարտի 1-ի լույս 2-ին տեղի ունեցած իրադարձություններին հաջորդած զեկույցում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկություններ էր հիշատակում, ըստ որոնց «կառավարությունն ու դրա ներկայացուցիչներն իրականացրել են կամայական և ապօրինի սպանություններ»:
«Բողոքարարների, կողոպտիչների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ ու երկու ոստիկան: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այդ 10 սպանությունների հանգամանքները մնում են չբացահայտված», - ասվում էր ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցում, որը հետևել էր 2008 թվականի «Մարտի 1-ի» ողբերգությանը:
Հիշեցնենք, որ նախօրեին առաջին ատյանի դատարանը բավարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է
- Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարկվի կեսգիշերին մոտ
- Ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման մեջ է. Դավիթ Հարությունյան
- Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյան. Փորձում են կասեցնել իմ մասնակցությունը ապագա ընտրություններին
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել
- Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվել է
- ՀՔԾ-ում սպասում են Ռոբերտ Քոչարյանին
- ՀՔԾ պետը չի կոնկրետացնում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննող քննիչի անունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին