Դերասաններ Ջերարդ Բաթլերը և Հարի Օլդմանը կփրկեն Ռուսաստանի նախագահին
Ամերիկյան Lionsgate Movies ընկերությունը թողարկել է «Որսորդ-մարդասպան» ֆիլմի թրեյլերը, որում ԱՄՆ սուզանավը կանխում է Երրորդ համաշխարհային պատերազմը և փրկում Ռուսաստանի նախագահին։ Տեսանյութը տեղադրված է ընկերության յութուբյան ալիքում։
Գազետա.ռու-ն գրում է, որ մարտաֆիլմի ռեժիսորը Դոնովան Մարշն է։ Ֆիլմում խաղում են Ջերարդ Բաթլերը և Հարի Օլդմանը։ Ռուս առաջնորդի դերում նկարահանվել է Ալեքսանդր Դյաչենկոն։
Ֆիլմի սյուժեի համաձայն, ամերիկյան սուզանավի անձնակազմը պետք է փրկի նախագահին, որպեսզի թույլ չտա Ռուսաստանում ռազմական հեղաշրջում, որը կհանգեցներ Երրորդ համաշխարհային պատերազմի։