ՌԴ ԱԳՆ. Հայկական կողմը պետք է հետ կանչի իր քաղաքացուն ՀԱՊԿ-ից
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությանը՝ ըստ որի, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն. «Անհրաժեշտ պարզաբանումներ հայկական կողմից տրվել են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ հուլիսի 27-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ»:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունից հայտնում են, հայկական կողմին տեղեկացրել են, որ ՀԱՊԿ իրավական ընթացակարգերի համաձայն հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եթե Երևանում կայացվել է նման որոշում:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ՀԱՊԿ գլախավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել: Նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց
- Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց
- ՀԱՊԿ-ը Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվության չի տիրապտում. Վլադիմիր Զայնետդինով
- Փաստաբան. Խաչատուրովին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքերը
- Խաչատուրովը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը
- Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին