«Թրավելբլոգ». Մեկ շաբաթ Հայաստանում
«Հայաստան: Ինչքա՛ն շատ բան ես ուզում պատմել այնտեղ գործուղումից հետո: Ավելի լավ է պատմելու փոխարեն ցույց տալ»: «Թրավելբլոգ»-ը Հայաստան է գործուղել երկու բլոգերների, մեկ շաբաթ այստեղ անցկացնելուց հետո նրանք ֆիլմ են պատրաստել: Հեղինակները հույս ունեն, որ այն կստիպի մեկնել այդ երկիր:
«Նույնիսկ զարմանալի է, որ մինչև հիմա շատերը չգիտեն Հայաստանի մասին: Մասայական տուրիզմը դեռ չի հասել այնտեղ, այդ պատճառով էլ ճամփորդելը հատկապես հետաքրքիր էր:
Գեղեցիկ լեռնային տեսարաններ, խոր ձորեր, հիանալի վանքեր ու եկեղեցիներ, որոնք մի քանի հազար տարվա պատմություն ունեն: Իսկ ամենակարևորը մարդիկ են: Մեզ հանդիպած բոլոր մարդիկ անկրկնելի են, անասելի ֆոտոգենիկ ու զարմանալի հյուրասեր: Հասցրեցինք շատ բան տեսնել: Հաղպատի, Խոր Վիրապի, Նորավանքի, Տաթևի վանքերը, ժամանակն ասես այստեղ կանգ է առել: Ամբերդի ամրոցը, Քարահունջը, Արենիի համալիրը…»,-նշում են հեղինակները:
Եվ սա դեռ ամենը չէ… Թռիչք օդում, իսկ Հայաստանի գեղեցկությունները վերևից տեսնելը արտասովոր տպավորիչ են: Թռչնի բարձրությունից կադրերը շատ են ֆիլմում:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա