Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցով որոշումը: Յ. Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողներին ասաց, որ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի է ճանաչել գրավը:
Նա սկզբում չցանկացավ նշել, թե ինչքան է գրավի չափը, միայն ասաց, որ ահռելի գումար չէ, ընդունելի գումար է։ Այնուհետև ասաց, որ հինգ միլիոն դրամ է։
Փաստաբանն ասաց, որ երբ կվճարի գումարը, իր պաշտպանյալն ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ ՀՔԾ տարածած հաղորդագրության համաձայն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Խաչատուրովն այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է: Նա հուլիսի 26-ին հարցաքննվել էր որպես վկա:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվության չի տիրապտում. Վլադիմիր Զայնետդինով
- Փաստաբան. Խաչատուրովին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթն ու հիմքերը
- Խաչատուրովը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը
- Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
- Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան