Դատարանը մերժել է Քոչարյանի փաստաբանների՝ գրավի վերաբերյալ միջնորդությունը
«Այո, միջնորդել ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի գրավի փոխարեն: Մերժվել է»,-լրագրոների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:
Նրա խոսքով, բավականին մեծ գումար են առաջարկել, բայց ոչ առասպելական թվեր:
«Առաջարկվող գումարը շատ հեռու էր մեկ մլրդ դրամից»,-լրագրողների հարցասիրությանն ի պատասխան Սահակյանին լրացրեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ռ. Սահակյանը կոչ արեց նախաքննական մարմնին՝ հրապարակել գործի նյութերի մի հատված, մասնավորապես խափանման միջոց ընտրելու այն որոշումը, որը երկու օր քննարկվում էր դատարանում: Փաստաբանի խոսքով, դրա հրապարակման արդյունքում կերևա, որ գործի նյութերը թաքցվել են:
«Ի տարբերություն մեզ՝ պաշտպաններիս, նախաքննական մարմինն իրավունք ունի հրապարակել քրեական գործի նյութերի որոշ հատված, որը ինքը նպատակահարմար է գտնում»,-հիշեցրեց Սահակյանը:
Վ. Սողոմոնյանն էլ նշեց, որ սա իրավական բեսպրեդել է, հույս հայտնեց, որ Քոչարյանն ազատ կարձակվի:
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Հասարակության համար սպասվում են շատ հետաքրքիր բացահայտումներ
- Արամ Օրբելյան. Բողոքարկելու ենք Քոչարյանին կալանավորելու որոշումը
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանի դեմ պատվերի մեղավորները Դատախազությունում են ու ՀՔԾ-ում (Լրացված)
- Վիկտոր Սողոմոնյան. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան