Ռոնալդուն, Նեյմարն ու Մեսսին Ինսթագրամի ամենահայտնի օգտատերերի տասնյակում են
Համաշխարհային ֆուտբոլի երեք աստղ՝ պորտուգալացի Ռոնալդուն, բրազիլացի Նեյմարն ու արգենտինացի Մեսսին Ինսթագրամ սոցիալական ցանցի ամենահայտնի օգտատերի տասնյակում են։ Ռոնալդուն երրորդ հորիզոնականում է, նրա հաշվում գովազդային գրառման արժեքը 750 հազար դոլար է։
Վեստի.ռու-ն գրում է, որ նրանից առաջ է մոդել Քայլի Ջենները, նրա էջում գովազդային գրառման արժեքը 1 միլիոն դոլար է, երկրորդում Սելենա Գոմեսն է՝ 800 հազար դոլար՝ գրառման համար։
Նեյմարը (8-րդ հորիզոնական, 600 հազար դոլար) և Մեսսին (9-րդ հորիզոնական, 500 հազար դոլար) նույնպես առաջին տասնյակում են, որը ներկայացրել է Hopper HQ-ը։
Ռոնալդուն ունի 133,000,000 հետևորդ, Նեյմարը՝ 101,000,000 հետևորդ, Մեսսին՝ 95,300,000 հետևորդ։