Վիկտոր Սողոմոնյան. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
«ՀՀ պաշտոնաթող նախագահի դեմ հարուցված և քրեական գործը, և մեղադրանքը բացարձակապես ապօրինի են»,-ընթացող ասուլիսում նման գնահատական հնչեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով նրա կալանավորմանը:
Սողոմոնյանի խոսքով, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է:
«Սա վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա, քաղաքական ու անձնական հաշվեհարդար է, որը չունի որևէ իրավական հիմնավորում: Ես հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում, վստահ եմ, դուք էլ հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում, հասկանում եք, թե ինչու է մեղավոր նշնակվել հենց Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այդ գործընթացը, որը որևէ կապ չունի մարտի մեկի տասը զոհերի սպանության գործի բացահայտման հետ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ, ՀՀ երկրորդ նախագահը երկու ամսով կալանավորվեց:
Գրասենյակի ղեկավարը նշեց՝ ցավ է ապրում, որ Հայաստանի պատմության համար այսչափ կարևոր գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակներին:
«Եվ ես ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարությունները և գործողությունները տրամագծորեն տարբերվում են իրարից»,-նշեց Սողոմոնյանը:
Բանախոսի կարծիքով, ՀՔԾ-ի քայլերը, շտապողականությունը, կեսգիշերին որոշման հրապարակումը շատ խոսուն են, նույնիսկ մեկնաբանության կարիք չունեն:
«Թեև ես դրանք մեկնաբանելու եմ և այսօր, և վաղը, և ամեն օր: Կրկնում եմ, Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի: Քրեական գործը, որը սարքվել է նրա դեմ, ապօրինի է, կապ չունի ՀՀ օրենքի հետ, ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը: Մենք պահանջում ենք և պահանջելու ենք, անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը և բողոքարկելու ենք դատական կարգով»,-խոսքը եզրափակեց Սողոմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյանն այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին
- «Ժամանակ». Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել
- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է
- Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարկվի կեսգիշերին մոտ
- ՀՀԿ ԳՄ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն
- Ծայրաստիճան մտահոգիչ եմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման մեջ է. Դավիթ Հարությունյան
- ՀՅԴ ԳՄ. Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է
- Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյան. Փորձում են կասեցնել իմ մասնակցությունը ապագա ընտրություններին
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
- Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել