«Սևան ազգային պարկ»-ի տնօրենը հերքում է՝ հիվանդանոց չի ընկել
«Սևանի ջուրը խմելուց հետո ես ինձ շատ լավ եմ զգում, հիվանդանոցում չեմ, երբևիցե վերջին մի քանի տարվա մեջ հիվանդանոց չեմ դիմել և ընդհանրապես չեմ հիվանդացել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակմանը:
Նա տարածված լուրերը ամբողջությամբ ապատեղեկատվություն է որակում:
««Ժամանակ» թերթը պատասխանատվության է կանչվելու օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև պարտադրելու ենք բացահայտի նյութի աղբյուրը, իսկ մնացած լրատվամիջոցներին հորդորում եմ հերքել իրենց տարածած ապատեղեկատվությունը»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան