Մահացել է ռուս դրամատուրգ Վլադիմիր Վոյնովիչը
86 տարեկանում կյանքից հեռացել է դրամատուրգ Վլադիմիր Վոյնովիչը: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Ըստ աղբյուրի՝ գրողը մահացել է սրտի կաթվածից:
Վոյնովիչի գրչին են պատկանում «Զինվոր Իվան Չոնկինի կյանքն ու արտասովոր արկածները», «Մոսկվա 2042», «Մոնումենտալ քարոզչություն» վեպերը:
1960-ականներին Վլադիմիր Վոյնովիչը սկսեց մասնակցել Մարդու իրավունքների շարժմանը, որի համար նա հալածվեց: Արդյունքում, նրան հեռացրեցին ԽՍՀՄ գրողների միությունից: 1980 թ-ին նա երկրից արտագաղթեց, իսկ մեկ տարի անց նրան զրկեցին քաղաքացիությունից: Վոյնովիչի անձնագիրը վերադարձրեցին 1990 թվականին, որից հետո նա վերադարձավ հայրենիք: