Մարզի, համայնքի կառավարման տրամաբանությունը պետք է փոխվի. փոխնախարար
«Ինչ ծրագիր, օրենքի նախագիծ էլ մտածենք, եթե այն գնալու է բախվի համայնքի անտարբեր բնակչին, համայնքի մասին չմտածող համայնքի ղեկավարին, մենք արդյունք չենք ստանալու, փաստացի ունենք այդ խնդիրը»,- այսօր Ազգային ժողովում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը։
«Օրինակ սուբվենցիաների ծրագիրը հրաշալի ծրագիր է: Տնտեսական բնույթի ծրագրերը կառավարությունը համաֆինանսավորում է 60 տոկոսի չափով, սոցիալական բնույթի ծրագրերը՝ 40 տոկոսի։ Բայց տեսեք ինչ խնդիր ունենք այստեղ, ինչ պատկեր. 6000 հոգանոց համայնքը 300 մլնից ավելի 6-7 սուբվենցիայի հայտ է ներկայացրել, բայց 30 հազարանոց համայնքը, որ ավելի լավ վիճակում է, ոչ մի ծրագիր չի ներկայացրել»,-ասաց փոխնախարարը։
Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ համայնքը պետք է որոշի՝ ինչ խնդիր ունի և դա համայնքների անկախության տրամաբանության մեջ է:
«Իմ պաշտոնավարումից հետո ես հատ առ հատ հայտերը նայում եմ, համայնքի ղեկավարին զանգել եմ, ասել՝ ինչու ես 1,5 մլն դրամի արժողությամբ մշակույթի տուն սարքում, եթե ոռոգման ջուր չունենք, ասում է՝ համայնքի բնակիչները չեն ուզում: Ասում եմ՝ ի՞նչ է, հայտնագործել ենք, որ առանց ջրի կարող են հող ոռոգել, ասում է՝ կոյուղաջրերով հարցը լուծում են, պատկերացնում եք՝ ինչ աղետ է։ Պետք է հասկանանք, թե որ ճանապարհով ենք գնում: Պետք է հասկանանք, ՏԻՄ-երի անկախությունը թողնում ենք ու ավելի ենք մեծանում, բայց պետք է ավելի արդյունավետ լինեն ՏԻՄ-երի կառավարիչները, թե գնում ենք ուղիղ կառավարման, այդ դեպքում իմաստ չի ունենում ՏԻՄ-եր ունենալ, կարող ենք 200-300 հոգանոց նախարարություն պահել, ՏԻՄ-երում ներկայացուցիչ նշանակենք ու հարցը փակենք: Կարծում եմ՝ առաջին տարբերակն է ճիշտը, բայց համայնքի բնակիչը պետք է մասնակցի համայնքի գրասենյակի դուռը ջարդի, ասի՝ ինչու եք սենց որոշել, կամ որոշումը կատարել եք»,- մանրամասնեց Դավիթ Գևորգյանը։
Նա հավելեց, որ մարզի կառավարման տրամաբանությունը պետք է փոխվի. «Պետք է կոմպլեքս պատկերացում ունենան համայնքի ղեկավարներն իրենց համայնքի զարգացման հետ կապված, ռազմավարությունը պետք է մշակեն, տեսնեն՝ ոնց են զարգացնում իրենց համայնքները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում