Ջիգարխանյանի նախկին կնոջ գործն ուղարկվել է դատարան
Հայտնի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նա մեղադրվում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման և այդ տեղեկատվությունը ԶԼՄ-ներում տարածելու մեջ։
Քննության վարկածով, կինը թատրոնի աշխատասենյակներից մեկում տեղադրել էր տեսախցիկ՝ գաղտնի նկարահանելու համար։ Ավելի ուշ կադրերը ցուցադրվել են հեռուսաալիքներից մեկով։
Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ շուրջ սկանդալը ծագել էր 2017 թվականի աշնանն այն բանից հետո, երբ հայտնի դերասանը մեղադրել էր իր կնոջը խաբեության մեջ և հայտարարել նրանից բաժանվելու մասին։ Դրանից հետո Վիտալինան ազատվել էր թատրոնից։ Պաշտոնապես նրանք ամուսնալուծվել էին նոյեմբերի 27-ին։
Վիտալինան փորձել էր այդ որոշումը բողոքարկել, բայց Մոսկվայում դատարանը ուժի մեջ էր թողել 82-ամյա դերասանի հետ ամուսնալուծվելու որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է
- Ջիգարխանյանը վերադառնում է աշխատանքի
- Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ Արմեն Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն. Արթուր Սողոմոնյան
- Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել
- Փաստաբանը հերքել է Ջիգարխանյանին հիվանդանոց տեղափոխելու մասին լուրերը
- Ջիգարխանյանը նորից հիվանդանոց է տեղափոխվել
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին
- Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
- Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար
- Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրան ցանկացել է «երկար ու տանջալի մահ»
- Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծվեց
- Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է, նա չի կարողանում քայլել
- Սկսվել է Ջիգարխանյանի ու կնոջ ամուսնալուծության գործընթացը
- Ջիգարխանյանի կնոջը մի քանի քրեական գործ է սպառնում
- Ջիգարխանյանը խնդրել է պաշտպանել իր թատրոնը «խարդախներից»
- Ջիգարխանյանի ընկերը մեկնաբանել է դերասանի ձերբակալության մասին լուրը
- Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից
- Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը գողացել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան