Վեց ամսում Քննչական կոմիտեն ընտանեկան բռնության 258 քրեական գործ է քննել
Քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ընտանեկան բռնությունների աճ. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է նման 258 քրեական գործ՝ նախորդ տարվա 215-ի դիմաց։ 258 քրեական գործից 11-ը քննվել է՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:
Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։
Այսպես՝ 258 քրեական գործերից
127-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,
34-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
20-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,
6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,
4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված՝ ազատությունից ապօրինի զրկելուն,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն,
2-ական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությանը, ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,
1-ական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն, ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, ՀՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված՝ որդեգրման գաղտնիքը հրապարակելուն կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելուն կամ հարկադրելուն և այլն:
Ըստ աղբյուրի, ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 5-ը եղել են մոր, 10-ը՝ հոր, 2-ը` խորթ հոր, 5-ը՝ եղբոր/քրոջ, 23-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 99-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 4-ը՝ թոռան, 4-ը՝ ամուսնու ծնողների, 5-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:
Դիտարկվող ժամանակահատվածում որպես տուժող ճանաչվել է 249 անձ, որոնցից 12-ը՝ մինչև 12 տարեկան, 1-ը՝ 12-14 տարեկան, 16-ը՝ 14-16 տարեկան, 4-ը՝ 16-18 տարեկան, 94-ը՝ 18-35 տարեկան, 122-ը՝ 35 տարեկանից բարձր:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 31 քրեական գործ` 30 անձի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Լոռու մարզում ընտանեկան բռնությունների փաստերով քրեական գործեր են հարուցվել
- Մշակվել է ընտանեկան բռնության հանցագործությունների հատկանիշների գնահատման և քրեական գործ հարուցելու հիմքերի պարզման կանոնների ուղեցույց
- 2017-ի ընթացքում ընտանեկան բռնությունների մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված ծեծին. ՔԿ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան