ԱԻՆ. Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ
Օգոստոսի 1-2-ին ցուրտ օդային հոսանքների ազդեցությունը կզգացվի հատկապես հյուսիսային մարզերի վրա, իսկ օգոստոսի 3-4-ին սառը օդը կներխուժի հանրապետության ողջ տարածք և օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 7-8 աստիճանով։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Իսկ մինչ այդ, հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքում hուլիսի 3 31-ին, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:
Այսօր և վաղ ցերեկը կանխատեսվել է +42 աստիճան շոգ: Օգոստոսի 4-ի ցերեկը Երևանում կգրանցվի +33 աստիճան տաքություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան