Իտալիայում տարհանել են ավելի քան 11 հազար մարդ
Իտալական Տերնի քաղաքի իշխանությունները տարհանել են ավելի քան 11 հազար բնակչի Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբի պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, 250 կգ ամերիկյան ռումբը հայտնաբերվել է երկաթուղային կայարանից ոչ հեռու շինհրապարակում։
Քաղաքապետն ասել է, որ ռումբը կարող է պայթել, դրա համար էլ տարհանման նախնական 380 մետր շառավիղն ընդլայնել են մինչև 1,8 կիլոմետրի։
Տեղի բնակիչներին առաջարկել են իրենց հետ վերցնել առաջին անհրաժեշտության իրեր և դեղորայք։
Տարհանումից հետո սակրավորները սկսել են վնասազերծել ռումբը, ինչից հետո այն կտեղափոխեն անվտանգ տարածք պայթեցնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան