Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 28-ին ժամը 22:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 8.330 և արևելյան երկայնության 116.490 աշխարհագրական կոորդինատներով (Ինդոնեզիա, Մատարամ քաղաքից 53 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ-ից հայտնում են, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:
«Ռոյթերզ» գործակալության` երեկոյան հրապարակած տվյալների համաձայն, երկրաշարժի հետևանքով զոհվել է 14 մարդ: 162 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հազարավոր տներ փլուզվել են: Զոհերի թվում կան նաև զբոսաշրջիկներ:
«Երկրաշարժը տեղի է ունեցել վաղ առավոտյան, շատ մարդիկ քնած են եղել: Էլեկտրականությունն անջատվել է: Վնասվել է նևա տեղական հիվանդանոցը, տուժածները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Այժմ կարիք կա բուժանձնակազմի, պատգարակների, բժշկական սարքավորումների, մանկական ապրանքերի ու սնունդի»,-գրում է «Ռոյթերզ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում