ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն նվազեցնում է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը, իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների և պրոդուկտների պայմանների բարելավման նպատակով, որոշում է ընդունել զգալիորեն նվազեցնել ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները, դրանով իսկ վերջիններս հասանելի դարձնելով հաճախորդների ավելի լայն զանգվածի համար:
Օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման/վերանորոգման նպատակներով ՀՀ դրամով հիփոթեքային վարկ 2%-ով իջեցված տոկոսադրույքով՝ սկսած 10,4%-ից: Գործում է նաև սկզբնական վճարի լավագույն պայմանը շուկայում՝ սկսած 3%-ից:
ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել վարկ նաև "Բնակարան երիտասարդներին" հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում ՀՀ մարզերից հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 3.5%-ից, իսկ Երևան քաղաքից հաճախորդների համար՝ 5.5%-ից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին և ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի նվազագույնը 21 տարեկան, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրում:
Հիփոթեքային վարկերի տրամադրման մանրամասն պայմաններին և սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով։
Հարակից հրապարակումներ`
- Այազմայից մինչև Ծալկա ճանապարհը դժվարանցանելի է վերանորոգման պատճառով
- Mastercard-ի կողմից կազմակերպված “Innovation award” ֆորումում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթել է «Առաջին անhպում քարտերը Հայաստանում» անվանակարգում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%
- ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսում է IntelExpress համակարգով դրամական փոխանցումների ուղարկումն ու վճարումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում մեծ ճանաչում է վայելում քարտից քարտ փոխանցումների ծառայությունը
- ՎՏԲ-Հայաստան Բանկի հաղորդագրությունը՝ վարկային միջնորդ կազմակերպությունների վերաբերյալ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը գործարկում են #երբշահումես ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկ. Մեկնարկում է ժամկետանց սպառողական վարկերի դիմաց կուտակված տուգանքների համաներումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը նորացրել է իր թոփ-մենեջմենթի թիմը
- Կայացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին Սպարտակիադան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները մինչև 10%
- ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է Բողոքների կենտրոնը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան