Վթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 29-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել: Panorama.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԱԻՆ փոխանցմամբ, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1989 թ․) և «ԳԱԶել» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:
Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր՝ Վ. Բ.-ին (ծնված 1962 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից: Տուժածները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ վարորդը՝ Ա․ Մ.-ն, մահացել է, իսկ ուղևորի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Հարակից հրապարակումներ`
- «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից որևէ մեկը լուրջ խնդիր չունի
- ՊՆ «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով զինծառայողներ են տուժել
- «Ուրալ»-ով վթարի ենթարկված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է
- Զինվորներ տեղափոխող «Ուրալը» վթարի է ենթարկվել, երկու զինծառայողի տեղափոխում են Երևան. Արծրուն Հովհաննիսյան
- Զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» արգելակման համակարգը անսարք է եղել
- Քննչական կոմիտեն նոր տեղեկություններ է հրապարակել զինվորական «Ուրալ»-ի վթարի մասին
- ՊՆ «Ուրալ» մակնիշի մեքենան` 20 զինծառայողներով շրջվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում