Քանյե Ուեսթին անտաղանդ դիզայներ են անվանել
Երկրպագուները ծաղրել են ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի ստեղծած մարզակոշիկների նախագիծը, որը նա հրապարակել է իր Թվիթերում։
Լենտա.ռու-ն գրում է, որ խոսքը Yeezy Boost 700 Wave Runner, Yeezy Boost 350 և Yeezy 500 նոր մոդելների մասին է, որոնք Ուեսթը ծրագրում է արտադրել 2019 թվականին։ Թվիթերի օգտատերերին դուր չի եկել էսքիզների գծման տեխնիկան, այն անվանել են «մանկական»։
«Սա Նորթն է նկարել»,- գրել են նրանք՝ նկատի ունենալով Քանյեի դստերը։
Հունիսին Ուեսթը իր նոր՝ Yeezy 500 Supermoon Yellow մարզակոշիկների գովազդն է թողարկել, որում պոռնոաստղեր են նկարահանվել։