Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ չի կարողանում կապվել Կարեն Ղազարյանի հետ. Թաթոյան
«Արդեն 16 օր Ադրբեջանում գերության մեջ գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանից որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվում»,- այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որևէ կերպ չի կարողանում կապվել նրա հետ, որևէ տեղեկություն չկա: Ստացել եմ նրա ծնողների անհանգստությունները: Դիմել եմ միջազգային կազմակերպություններին՝ օգնելու նրա գտնվելու վայրի, ֆիզիկական ապահովության ու վերադարձի մասին որևէ տեղեկատվություն ստանալու հարցում»,- գրել է Պաշտպանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին
- Հայ-ադրբեջանական սահմանն անցած քաղաքացու տունը սահմանից 500 մետր է հեռու. Վանեցյան
- Ոստիկանություն. Ադրբեջանական տարածքում ՀՀ քաղաքացու հայտնվելու հանգամանքները ճշտվում են