Գևորգ Գորգիսյանը՝ «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տեղի ունեցող չրաշահումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նոր տեղեկություններ է հրապարակել «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տեղի ունեցող չրաշահումների վերաբերյալ։
Լուսավոր Հայաստան կուսակցությունից ներկայացնում են.
«Գևորգ Գորգիսյանին տրամադրված տեղեկությունների համաձայն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից փակվել են հետևյալ կայարանները՝ Մխչյան, Արևիկ, Սոլակ, Այգեվան, Ջաջուռ, Բայանդուր, Սովետական, Արմավիր, Հաղպատ կայարանները, ապամոնտաժվել և վաճառվել են նշված կայարաններին կից երկաթուղային գծեր: Բացի այդ, նրան տրամադրվել են փաստաթղթեր, համաձայն որոնց, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից երկաթուղային անցումների կառուցման և վերանորոգման աշխատանքների համար կատարված ծախսերն ուռճացված են:
Ուստի պատգամավորը դիմել է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին՝ պարզելու, թե ի՞նչ պատճառով և հիմնավորմամբ են փակվել վերոնշյալ կայարանները, ապամոնտաժվել գծերը, կատարվել նշված ծախսերը և կա՞ն արդյոք դրա համար իրավական հիմքեր»։
Պատգամավորի նախորդ հրապարակման մասին՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան