Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են Հայկական ազգային կինոկենտրոնին
Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է կինոքննադատ, մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը։
«2005թ-ին հայաստանցի կինոգործիչների, ոլորտի ներկայացուցիչների թողտվության կամ գուցե դյուրահավատ լինելու պատճառով կայացվեց հայկական կինոյի պատմության ամենախայտառակ որոշումներից մեկը. «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի ամբողջ գույքային ունեցվածքը, այդ թվում՝ ֆիլմերի օգտագործան հեղինակային իրավունքներն անցան «Արմենիա Ստուդիոս» ընկերությանը: Մասնավոր այդ ընկերությունը 10 տարի շարունակ իր ոչ մասնագիտական նախասիրություններով հայ կինոյի ժառանգության հետ վարվեց այնպես, ինչպես ուզեց ու որքան կարողացավ:
2015թ-ին պայմանագրի լուծարումից հետո ՀՀ կառավարության որոշումով հայկական կինոյի ժառանգությունը վերադարձվեց իրավատիրոջը՝ ՀՀ մշակույթի նախարարությանը: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ իր հերթին կայացրեց մեկ այլ տարօրինակ որոշում և հայկական կինոյի ժառանգության վերարտադրման, տարածման, վարձույթի, փոխատվության, թարգմանության, հրապարակային ցուցադրման, հանրության հաղորդման, հեռարձակման և վերահեռարձակման իրավունքները հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության վերահսկողությունից դուրս գտնվող՝ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ին: Այդ կառույցն էլ անհասկանալի սառնասրտությամբ իրացրեց պայմանագրով իրեն տրված իրավունքները: Հայ կինոյի ժառանգությունը որբի գլուխ էր դարձել, որ ամեն ոք ուզածի պես ու իր ճաշակով խուզում էր:
Իսկ հիմա սպասված ուրախալի լուրի մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հետ պայմանագրի գործողությունը համարվել է ավարտված և Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին»,- գրել է Րաֆֆի Մովսիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայֆիլմ»-ն աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնես գրավ կամ վաճառես. ռեժիսոր
- Պետությունն այս պահի դրությամբ չի կարող ոտքի կանգնեցնել «Հայֆիլմ»-ը. Արթուր Պողոսյան
- «Սիրիայի ռմբակոծված տարածքներն ավելի բարեկարգ են, քան «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը»
- Ազգային կինոկենտրոնի տնօրենը՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի ճակատագրի մասին
- 450 ֆիլմից թվայնացվել է 260-ը. «Հայֆիլմ» կինոստուդիայի անգործությունը մտահոգել է պատգամավորին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան