Տանկային բիաթլոնում հայաստանցի տանկիստները խոցել են բոլոր թիրախները
Տանկային բիաթլոնում Ժամկետային զինծառայողներ Արման Առուստամյան, Լևոն Հովհաննիսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը ելույթն առաջին տեղով ավարտել են իրենց խմբում՝ խոցելով ամենաշատ թիրախները՝ հնարավոր 5-ից 5-ը։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր տղաներն առաջին անհատական մրցավազքում զբաղեցրել են առաջին տեղը հետևում թողնելով Ղրղզստանի, Վիետնամի և Մյանմայի տանկային թիմերին»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Բանակային միջազգային խաղերի շրջանակում «Տանկային բիաթլոն» մրցույթը ռուսական Ալաբինո զորավարժարանում մեկնարկել է հուլիսի 28-ին, այն կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը:
Մրցույթին մասնակցում են անձնակազմեր Վիետնամից, Ղրղզստանից, Հայաստանից, Մյանմիից, Տաջիկստանից, Սիրիայից, Բելառուսից, Սերբիայից, Իրանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Չինաստանից, Քուվեյթից ու այլ երկրներից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան