«Իրավունք». Նաիրա Զոհրաբյանը Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ամենահավանական թեկնածուն է
«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած նրան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել, թե ով է առաջնորդելու Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակը, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ ամեն ինչ որոշված է: ԲՀԿ-ական ակտիվն ուղղակիորեն բոյկոտել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ՀՀՇ-ական պատգամավոր Արարատ Զուրաբյանի թեկնածությունը և պնդել, որ քաղաքապետի թեկնածու առաջադրեն ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:
Ֆրանսախոս Ն. Զոհրաբյանի ընտրությունը հավանական է դառնում նաև հոկտեմբերին Երևանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից ֆոնին, ինչը թերևս կարող է դառնալ այն կոմպրոմիսը, որին կգնա վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պայմանով, որ ԲՀԿ-Ռոբերտ Քոչարյան նոր սիրավեպ չպետք է սկսվի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում