Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԺ պաշտոնական էջում հրապարակվել է ԱԺ նախագահի հայտարարությունը` պատգամավոր Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին:
««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»»:
Նշենք, որ երեկ Բոստանջյանը Factor.am-ին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եղել է հրահանգով:
«Իրականում իրավունք ունես մտածելու, որ հրահանգով է կատարվում»,-ասել էր նա: