Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արսեն Առստամյանի լիազորությունները
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ստորագրել է արձանագրություն՝ թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արսեն Առստամյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել Արսեն Առստամյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում