Ինսուլտ խփելու մասին լուրերից հետո Լուկաշենկոն առաջին հանդիպումն է անցկացրել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին աշխատանքային հանդիպումն է անցկացրել տարածված այն լուրերից հետո, որոնց համաձայն նրան իբր ինսուլտ է խփել:
«Բելտա.ռու»-ի փոխանցմամբ, նա հանդիպել է Մինսկի նահանգապետի հետ, առաջին հերթին հետաքրքվել է, թե ինչպես են իրականացվում բերքահավաքի աշխատանքները:
Քննարկվել է նաև կաթնամթերքի, մսամթերքի արտադրության զարգացման վերաբերյալ հարցեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված լուրերի համաձայն, Լուկաշենկոն տեղափոխվել էր հիվանդանոց, հետաձգել էր իր բոլոր հանդիպումները:
Նրա մամուլի քարտուղարը հերքել էր այդ լուրերը՝ նշելով, որ Բելառուսի նախագահն իրեն լավ է զգում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում