ՀԱՊԿ ղեկավարությունը Խաչատուրովի հետկանչի մասին տեղեկություններ չունի
ՀԱՊԿ ղեկավարությունը տվյալներ չունի այն մասին, արդյոք Հայաստանը պաշտոնական դիմում է ուղարկել Կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչի վերաբերյալ: «Ռիա Նովոստի» գործակալությանն այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Ես տեղեկություն չունեմ այն մասին, որ հայկական կողմը գլխավոր քարտուղարի վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթղթով դիմել է»,-ասել է նա:
Նրա խոսքով, հայկական կողմից համապատասխան դիմումի դեպքում այն պետք է անցնի ՀԱՊԿ անդամ երկրների հետ համաձայնեցման գործընթաց:
«Այնուհետև Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում կկայացնի»,-ասել է Սեմերիկովը՝ նշելով, որ այդ գործընթացի տևողությունը կախված կլինի անդամ երկրների կողմից համաձայնեցումից:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ խոսնակ. Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
- Լավրովը ՀԱՊԿ հարցի շուրջ զրուցել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ
- ՌԴ ԱԳՆ. Հայկական կողմը պետք է հետ կանչի իր քաղաքացուն ՀԱՊԿ-ից
- Հայաստանը ՀԱՊԿ պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց
- Յուրի Խաչատուրովն ազատ է արձակվել
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց
- ՀԱՊԿ-ը Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին տեղեկատվության չի տիրապտում. Վլադիմիր Զայնետդինով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան