Մոսկվայում հոր սպանության մեջ կասկածվող հայուհիների մեղադրանքը խստացվել է
Մոսվկայում քննիչները որոշել են խստացնել հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ կասկածվող Խաչատուրյան քույրերի ( 17, 18 և 19-ամյա) դեմ մեղադրանքը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են Մոսկվայի Օստանկինյան դատարանի մամուլի ծառայությանից։
Նախապես քրեական գործը հարուցվել էր «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» հոդվածով, որով նախատեսվում է 6-ից մինչև 15 տարի ազատազրկում։ Սակայն դատարան ներկայացված նյութերի արդյունքում մեղադրանքը խստացվել է՝ «Սպանություն մի խումբ անձանց կողմից»։ Այդ հոդվածը նախատեսում է ցմահ ազատազրկում, չնայած այն նախատեսված չէ կանանց համար:
Քույրերից կրտսերին, ով դեռ անչափահաս է, դատարանն ապագայում չի կարող ազատազրկել 10 տարուց ավելի։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Մոսկվայում երեք քույր սպանել են իրենց հարազատ հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Սպանությունից հետո կրտսեր քույրը զանգահարել է ոստիկանություն և պատմել տեղի ունեցածի մասին։ Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են իրենց մեղքը և պարզաբանել, որ հայրը երկար ժամանակ բարոյական տառապանքներ է պատճառել իրենց։