Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը փախստականի կարգավիճակ է շնորհել 52 մարդու
Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ն փախստականի կարգավիճակ է շնորհել 52 մարդու, 42 մարդու դեպքում դադարեցվել է փախստականի կարգավիճակը: Այսօր նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Փախստականի կարգավիճակ ստացած անձանցից 20-ը Սիրիայից են, 12-ական Յեմենից ու Իրաքից, 2-ական մարդ՝ Իրանից ու Նիգերիայից, մեկական մարդ՝ Ադրբեջանից, Պաղեստինից, Ուկրաինայից, Թայլանդից:
Փախստականի կարգավիճակը դադարեցրած անձանցից 36-ը քաղաքացիություն չունեն, 3-ը՝ Իրաքից են, 2-ը՝ Սիրիայից, 1-ը՝ Ուկրաինայից:
Այս տարվա առջին վեց ամսում ապաստանի հայցի մերժում է ստացել 17 անձ, որոնցից 4-ը Աֆղանստանից են, 3-ը՝ Թուրքիայից, 7-ը՝ Իրանից, 2-ը՝ Թուրքմենստանից, մեկական՝ Ուզբեկստանից ու Վրաստանից:
Հունվար-հունիս կացության կարգավիճակ է ստացել 2 284 օտարերկրացի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 055 –ի փոխարեն: Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ժամանակավոր կացության վավեր կարգավիճակ ունեցող 4 283 օտարերկրացի կա, որից 1 054-ը Հնկաստանի քաղաքացիներ են: 750-ը Հայաստան է եկել ուսում ստանալու նպատակով:
4 283 օտարերկրացիներից 748-ը Հայաստանում է ընտանիքի հետ միավորվելու նպատակով, 1 835-ը՝ ուսում ստանալու, 1 646-ը՝ աշխատելու, 10 –ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու , 44-ը՝ հայ լինելու համար:
Հարակից հրապարակումներ`
- 2017-ին Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել Ադրբեջանի չորս քաղաքացի
- Հունվարից փախստականի կարգավիճակ է հայցել 90 սիրիահայ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին