«Ոսկե ծիրանը» 2018թ. եվրոպական լավագույն կինոփառատոների շարքում է
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ընդգրկվել է 2018թ. Եվրոպական լավագույն կինոփառատոնների շարքում: Այս մասին գրված է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում։
2018թ. Եվրոպական լավագույն կինոփառատոների ցանկը ներկայացված է flightnetwork.com կայքում, որտեղ նաև նշված է, որ եվրոպական կինոփառատոներն աշխարհում շատ է սիրվում, քանի որ այն կարողանում է ներկայացնել հայտնի մարդկանց, կինոգործիչների և կինոնկարների միջազգային լսարան:
Ցանկում ընդգրկված են ինչպես արդեն կայացած, այնպես էլ դեռ կայանալիք կինոփառատոներ, ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներում անցկացվող կինոփառատոներ, ներկայացված են լիամետրաժ, կարճամետրաժ ֆիլմերի փառատոներ, երիտասարդական, բնության և սպորտի մասին ֆիլների փառատոներ։
Երևանի «Ոսկե ծիրանը» և ևս 6 ֆիլմ «Special Interest» («Հատուկ հետաքրքրություն») ներկայացնող փառատոներից են։
Հիշեցնենք, որ այս տարի հուլիսի 8-15-ը «Ոսկե ծիրանը» անցկացվել է 15-րդ անգամ։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները
- «Ոսկե ծիրան»-ը դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող՝ միջմշակութային փոխգործակցության կարևոր հարթակ. Ռալֆ Յիրիկյան
- «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրն է Դարեն Արոնոֆսկին
- Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը
- Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին
- «Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան