Սիրիայի բանակն ազատագրել է Դերաա նահանգը
Կառավարական ուժերն ամբողջությամբ ահաբեկիչներից ազատագրել են Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Դերաա նահանգը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Սոչիի բանակցություններում Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար ալ-Ջաաֆարին։
«Առաջին հերթին մենք խոսում ենք մեծ հաղթանակի մասին, Դերաա քաղաքի և շրջակայքի ազատագրման մասին, նաև Գոլան շրջանի ազատագրման մասին, այն սահմաններում, որ եղել են նախկինում»,- նշել է նա։
Ջաաֆարին նաև մեղադրել է Թուրքիային Սիրիայի ինքնիշխանությունը խախտելու, իսկ Իսրայելին՝ գրոհայիններին աջակցելու համար։ «Սիրիական ազգային բանակի վճռական առաջխաղացումը ստիպել է ահաբեկչական խմբավորումներին և գրոհայիններին Սիրիայի տարածքից օկուպացված Գոլանի բարձունքներով փախչել դեպի Իսրայել, որտեղից նրանք ուղարկվել են Հորդանան, այնտեղից էլ այլ երկրներ, առաջին հերթին ԱՄՆ, ուղարկվելու համար»,- հայտարարել է պատվիրակության ղեկավարը։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ Անկարան որպես երաշխավոր պարտավորվել էր հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, սակայն տասներորդ անգամ խախտել է պայմանավորվածությունները՝ օկուպացնելով երկրի հյուսիսը։
«Թուրքիան Աստանայի ձևաչափի միակ երկիրն է, որը խախտում է իր պարտավորությունները»,- հավելել է Ջաաֆարին։ Նա նաև նշել է, որ թուրքական իշխանությունները երկերեսանի են, մի կողմից հայտարարում են, որ հավատարիմ են Աստանայի ձևաչափում ստանձնած պարտավորություններին, այնուհետև խախտում են դրանք։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի Դերաա քաղաքում մարտական գործողությունները 48 ժամով դադարեցվել են
- Սիրիայում թեժ մարտեր են ընթանում Դամասկոսի համար դարպաս հանդիսացող Դերաա քաղաքի համար
- Սիրիական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Դերաա քաղաքը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի