
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» դատի կտա «Լիդիան Արմենիա»-ին. «Առավոտ»
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Լիդիան Արմենիա» ընկերության դեմ՝ զրպարտության և գործարար համբավի վերականգնման հիմքով:
Թերթը հիշեցրել է, որ օրեր առաջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տեսանյութ էր տարածել, որում, ըստ հեղինակների, ԶՊՄԿ աշխատակիցը սնունդ է մատակարարում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներին: Կոմբինատն էլ պարզաբանում է տարածել «Լիդիանի» հայտարարությունը որակելով բացարձակ ապատեղեկատվություն:
Մանրամասները թերթի այսօրվա համարում