Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ներկայացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասել է, որ բողոքի ներկայացումը հետաձգվել է, այն այսօր չի ներկայացվի տեխնիկական պատճառներով պայմանավորված:
Հարցին, թե Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը երբ կսկսվի, պաշտպանը պատասխանեց, որ հստակ օր չի կարող նշել:
«Մոտավորապես մեկ շաբաթ, 10 օրից նիստը պետք է լինի: Նյութերը ստանալուց հետո դատարանը եռօրյա ժամկետում նիստ է նշանակում, և թե երբ կլինի կոնկրետ օրը, դժվարանում եմ պատասխանել»,- ասել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանի որոշմամբ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով: փաստաբանները հայտարարել էին, որ բողոքարկելու են դատարնի որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժել է Քոչարյանի փաստաբանների՝ գրավի վերաբերյալ միջնորդությունը
- Արամ Օրբելյան. Բողոքարկելու ենք Քոչարյանին կալանավորելու որոշումը
- Ռուբեն Սահակյան. Քոչարյանի դեմ պատվերի մեղավորները Դատախազությունում են ու ՀՔԾ-ում (Լրացված)
- Վիկտոր Սողոմոնյան. Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին
- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է
- Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ իր նկատմամբ վենդետա է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան