Պեսկովը գրազով գումար է պարտվել Քյոսայանին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր ընկեր ռեժիսոր Տիգրան Քյոսայանին «գրազով շատ գումար է պարտվել»։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նա խոստովանել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե տաք հետքերով» հաղորդման ժամանակ։
Մամուլի քարտուղարը հիշել է, որ ինքը Տիգրան Քյոսայանին գումար է պարտվել, թեման եղել է աշխարհի առաջնության Իսպանիա-Ռուսաստան խաղը։
«Դեռ նրա պարտքը չեմ տվել։ Խաղից առաջ ես խաղադրույք արեցի Իսպանիայի վրա, ուրախացանք երկուսով»,- ասել է Պեսկովտ ուղիղ եթերում՝ խոստանալով վերադարձնել պարտված գումարը Քյոսայանին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում